211652_close_icon

Գյումրիում այսօր բացվելու է «Հայկական հետք» խորագրով լուսանկարչական բիենալեն

views-count2328 դիտում article-date 15:25 28-02-2014
«Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ս. թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը Գյումրու «Սթայլ» պատկերասրահում կանցկացվի «Հայկական հետք» խորագրով լուսանկարչական բիենալեն, որին կմասնակցեն Ռումինիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները: Լուսանկարների միջոցով կներկայացվի հայկական պատմամշակութային ժառանգությունը: Արտերկրից ժամանած մասնակիցները կհանդիպեն նաև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ և նրանց համար կանցկացնեն վարպետության դասընթացներ: Բիենալեի բացումը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը՝ 15:00-ին:

Նմանատիպ նյութեր