Հայաստանի մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Արթիկում, Ապարանում, Կոտայքում, Մարտունիում, Հրազդանում, Դիլիջանում, Ճամբարակում, Սիսիանում, Գորիսում, Ջերմուկում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: