211652_close_icon
views-count8844 դիտում article-date 21:29 28-02-2014

Գավառում կենցաղային հարցերի շուրջ նաև կրակում են. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ երեկ` փետրվարի 27-ին, Գավառ քաղաքում հնչած կրակոցների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին Գավառի բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 62-ամյա Շողակ Խրշոյանը, 39-ամյա Դավիթ Իսպիրյանը, 32-ամյա Օվսաննա Շմպնյանը և 58-ամյա Մարգարիտ Խրշոյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը` Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված անձիք վնասվածքները ստացել են Գրիգոր Նարեկացի փողոցի թիվ 45 տանը, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 27-ամյա Գագիկ Ցոգոլակյանը , ով տուժվածներից Օվսաննա Շմպնյանի մորաքրոջ որդին է, իր անվամբ գրանցված ՏՕԶ-Բ տիպի 16 մմ տրամաչափի զենքով կրակել է իրենց ուղղությամբ: Գավառի ոստիկանները և նույն բաժնի քննչական բաժանմունքի աշխատակիցները հայտանբերել են նաև հանցագործության գործիք զենքը, որն առգրավված է: Քննիչի որոշմամբ Գ. Ցոգոլակյանը ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր