2200 դիտում
16:29 01-03-2014
Եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվել. Հրանտ Բագրատյան
Հայաստանը նման է ծակ կամ «Դանայան տակառի»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ 6 տարում Հայաստան է եկել 12 միլիարդ, որից 6-ը դուրս է եկել:
«Մենք այնքան աղքատ ենք, որ մեզ օգնել հնարավոր չէ եւ դա բացարձակ ճշմարտություն է»,- ասաց Հ. Բագրատյանը: «Սիստեմն այսպիսին է: Այստեղ ինչքան կաք, օրինակ, 10,000, ձեր կեսը պետք է գնա Ռուսաստան, փող աշխատի, ուղարկի Հայաստան այդ փողը՝ ձեր հարազատներին: Ես պետք է ձեզ պարտադիր ձեւով բերեմ, վաճառեմ գազ, շաքար եւ այլն: Այդ փողը պետք է տաք ինձ եւ ես դուրս հանեմ: Սա ճիշտ «բռնում է» ամերիկյան այն սխեմայի հետ, որի արդյունքում 5 տարում երկրից գնացել է 6 միլիարդ: Այսինքն, 12 միլիարդ եկել է, որից 6-ը դուրս է եկել: Դույլը, որը 8 լիտր է, եթե 9 լիտր ես լցնում, թափվում է, չէ՞: Այսինքն, երկիրը ի վիճակի չէ նույնիսկ օգնություն ստանալու: Մենք այնքան աղքատ ենք, որ մեզ հնարավոր չէ օգնել»:
Նրա խոսքով, ԱԺ-ը ընդունում է արտահանումը խրախուսող օրենքներ, բայց անում է ճիշտ հակառակը: «Եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվել: Անկեղծ եմ ձեզ ասում»,-եզրափակեց խոսքը Հ. Բագրատյանը:
Նմանատիպ նյութեր
3161 դիտում
23:15 05-09-2020
Հրանտ Բագրատյան. Ոչինչ չարած չինովնիկին պարգևավճարներ ենք տալիս սպաների հաշվի՞ն
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան