211652_close_icon
views-count10933 դիտում article-date 19:18 01-03-2014

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը Լոռու մարզի դատախազության դատախազի եղբայրն էր

Երեկ՝ փետրվարի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Բախվել էին Toyota-ն ու «07»-ը: Վթարի հետևանքով հիվանդանոց տեղսփոխված «07»-ի վարորդ, 53-ամյա Ռոբերտ Տոնոյանը հիվանդանոցում մահացել էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Տոնոյանը ՀՀ գլխավոր դատախազության Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանի եղբայրն էր: Վանաձորում խոսակցությունները չեն դադարում այն մասին, որ Ռ. Տոնոյանը եղել է ոչ սթափ վիճակում, սակայն դրա վերջնական պատասխանը պարզ կլինի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո, ինչով էլ կհերքվի կամ կհաստատվի ոչ սթափ լինելու հանգամանքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, փետրվարի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում բախվել էին Վանաձորի բնակիչներ, 27-ամյա Արտյոմ Գարայանի վարած Toyota մակնիշի 76 VV 007 համարանիշի և 53-ամյա Ռոբերտ Տոնոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 99 AT 991 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, վթարի հետևանքով ВАЗ 2107-ի վարորդ Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Դոլմազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին 5-րդ վաշտի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր