211652_close_icon
views-count105926 դիտում article-date 18:54 10-01-2021

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը դպրոցի տնօրեն էր, վիրավորները նրա հայրն ու եղբայրն էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Մանվել Սարգսյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Սարգսյանը, մյուս ուղևորներ, նրա եղբայրը, նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Միքայել Սարգսյանը և նրա հայրը, նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրադին Սարգսյանը: Հիվանդանոցում Մ. Սարգսյանը մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տնօրենն էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/02/1175151/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում, Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթեևեկելի գուտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարների հետ, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին հիվանդանոց էր տեղափոխել Սևանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը, մեկին՝ փրկարարներն իրենց ծառայողական ավտոմեքենայով, իսկ երրորդին էլ քաղաքացիները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ: [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր