2047 դիտում
10:37 02-03-2014
Սարգիս Հովսեփյանին հաջողվել էր մեզ դրական լիցքեր ու վստահություն փոխանցել. Կամո Հովհաննիսյան
Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրի` «Փյունիկ»-«Միկա» խաղում (4:0) գոլի հեղինակ դարձած Կամո Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում կիսվել իր տպավորություններով:
«Խաղից հետո միայն դրական տպավորություններ են: Կատարեցինք մարզչի հրահանգները, օգտագործեցինք գոլային պահերն ու արժանիորեն հաղթանակ տարանք:
Արագ գոլը շատ օգնեց, ճիշտ է, հետո 11 մետրանոցը չիրացրինք, բայց չկաշկանդվեցինք, շարունակեցինք նույն տեմպով ու ցանկալի արդյունք գրանցեցինք:
Խոշոր հաշիվ այդքան էլ չէինք սպասում, բայց խաղում էինք միայն հաղթանակի համար: Իհարկե, ուզում էինք ռևանշի հասնել, քանի որ «Միկայի» դաշտում 3:0 պարտությունը «Փյունիկի» համար ընդունելի չի:
Սարգիս Հովսեփյանին հաջողվել էր մեզ դրական լիցքեր ու վստահություն փոխանցել:
Ուրախալի է, որ գոլի հեղինակ ես դառնում, կապ չունի գրավում ես Գևորգ Կասպարովի դարպասը, թե մեկ այլ դարպասապահի. գոլը մնում է գոլ»,- Կամո Հովհաննիսյանի խոսքերը մեջբերում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
22:05 29-07-2022
Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան` STARMUS VI միջազգային փառատոնին ռոքային լիցքեր հաղորդելու
2151 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
1368 դիտում
19:46 12-10-2014
Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը վստահություն կտա մեզ. Դունգա
Այս բաժնից
14865 դիտում
19:49 09-11-2024
Երևանում տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մինի ֆուտբոլի ներքին մրցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2035 դիտում
17:02 09-11-2024
Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
1816 դիտում
16:11 09-11-2024
Մայիս Ներսիսյանը՝ Սամբոյի ԱԱ-ի փոխչեմպիոն, Դավիթ Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիր