211652_close_icon
views-count24476 դիտում article-date 13:08 03-03-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես են քաղաքացիները փրկում Կիևյան կամրջի վրա ինքնասպանություն կատարող երիտասարդին

Երեկ՝ մարտի 2-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկություն էր հաղորդել, որ ԱԱԾ աշխատակիցն ու նրա ընկերն ինչպես էին փրկել մի քաղաքացու, ով, անցնելով Կիևյան կամրջի վտանգավոր հատվածը, փորձում էր ինքնասպան լինել: Այսօր՝ մարտի 3-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են քաղաքացիները փրկել այդ քաղաքացուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 2-ին Երևանում կանխվել էր երիտասարդ տղայի ինքնասպանությունը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էինն ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր սահմանը և հայտարարում է, որ իրեն ցած է նետելու: Մինչ կժամանեին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, հավաքված քաղաքացիները իրենց ուժերով կարողացել էին նշված երիտասարդին հետ բերել կամրջի վտանգավոր հատվածից ու, դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները նշված անձնավորությանը տեղափոխել էին Մաշտոցի ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձնավորությունը Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 28-ամյա Սարգիս Ս-ն է, ով աշխատում է Երևանում գործող բենզալցակայաններից մեկում` որպես լիցքավորող, և իր այդ քայլը պատճառաբանել է ֆինանսական անլուծելի խնդիրներով: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վազգեն Բայրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ինքնասպանություն կատարող երիտասարդին փրկել են Երևանի բնակիչներ Ալեքս Աֆրիկյանը և Թելման Պետրոսյանը: Վերջինս, ըստ տեղեկությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր