211652_close_icon
views-count63794 դիտում article-date 11:16 15-10-2014

Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի վրա. քաղաքացիները փորձում են համոզել տղամարդուն, որ ինքնասպանություն չգործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին քաղաքացիները համոզում են տղամարդուն, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: Տղամարդը հայտարարում է, որ N բանկին ունեցած իր պարտքը չի կարողանում մարել ու ստիպված դիմում է այդ ծայրահեղ քայլին: Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության և ԱԻՆ-ի ներկայացուցիչները: Կատարվածի մասին տեղեկացվել է նաև 1-03 Շտապ օգնության կայան, որտեղից բրիգադ է ժամանելու: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանները փորձում են դեպքի վայր հրավիրել նշված բանկի ներկայացուցիչներից որևէ մեկին: *** 12:32 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բանկի աշխատակիցներին, փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է քաղաքացուն հետ բերել վտանգավոր եզրագծից, ում տեղում Շտապ օգնության բրիգադն օպերատիվ օգնություն ցուցաբերեց, որից հետո տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ է, ով խնամքին ունի նաև 2 երեխա: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր