211652_close_icon
views-count8880 դիտում article-date 11:41 04-03-2014

Երևանում 72-ամյա վարորդը, Mercedes-ով ստեղծելով վթարային իրավիճակ, բախվել է Nissan-ին. Nissan-ը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արցախի և Այվազովսկի փողոցների խաչմերուկում բախվել են 72-ամյա Կոլյա Ալեքսանյանի վարած Mercedes մակնիշի 35 VՏ 572 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Դավիթ Կիրակոսյանի վարած Nissan մակնիշի 34 AP 454 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով գլխավոր ճանապահով ընթացող Nissan-ի վարորդին չի զիջել, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր