211652_close_icon
views-count17705 դիտում article-date 09:38 08-01-2015

Երևանում 21-ամյա վարորդը, ստեղծելով վթարային իրավիճակ, բախվել է Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ անգլիական թեքումով դպրոցի (նախկինում՝ Կամոյի անվան դպրոց) հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 21-ամյա Գերման Սիմոնյանի վարած Վազ 21723 մակնիշի 29 ՕԼ 524 համարանիշի և Երևանի բնակիչ Գուրգեն Վանեցյանի վարած Mercedes Տ550L 10 OT 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայր էր ժամանել նաև ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանը, սակայն Գ. Սիմոնյանն ընդունեց, որ ինքն է եղել վթարի մեղավորը, ինչի համար էլ օրենքով սահմանված կարգով հետաքննիչը ոչ մի գործողություն չկատարեց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 ավտոմեքենաները Բաղրամյան պողոտայից ընթանալիս են եղել դեպի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկ, երբ դպրոցի մոտ Գ. Սիմոնյանը չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչից հետո տեղի է ունեցել բախումը: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ S550 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 9.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 650.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր