211652_close_icon

Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է. Վասիլի Բերեզուցկի

views-count1414 դիտում article-date 12:20 04-03-2014
Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վասիլի Բերեզուցկին Ռուսաստան – Հայաստան ընկերական խաղից առաջ գովասանքի խոսքեր է հղել մեր ընտրանու հասցեին: «Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է, որը հատկապես վստահ է հանդես գալիս սեփական հարկի տակ: Իհարկե, ներկայումս նրանք խաղալու են հյուրընկալվելիս, սակայն դա նրանց համար ոչինչ չի փոխում, քանի որ Հայաստանի հավաքականը իր կազմում բարձրակարգ խաղացողներ ունի: Մենք պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը, և մեզ համար հիմա այդքան էլ կարևոր չի , թե ինչպես կխաղանք հիմա: Հավանաբար, պարոն Կապելլոն դեռևս որոշ ուսումնասիրություներ է կատարում հավաքականի խաղում»,-ասել է Վասիլի Բերեզուցկին:

Նմանատիպ նյութեր