Հայաստանի հավաքականում ուժեղ խաղացողները քիչ են. Ալեքսանդր Մոստովոյ
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև կայանալիք ընկերական խաղից առաջ կիսվել է իր սպասումներով: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ռուսաստանի հավաքականը Կրասնոդարում կհյուրընկալի Հայաստանի ընտրանուն:
«Ռուսաստանի հավաքականի հարձակման գիծը ուժեղ է: Բացի այդ մեր տղաները ավելի փորձառու են: Հայաստանի հավաքականի համար ամեն ինչ առջևում է: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, սակայն այնտեղ ուժեղ խաղացողները քիչ են: Եթե Հայաստանի հավաքականին հաջողվի նվաճել Եվրո 2016 եզրափակիչ փուլի ուղեգիր, ապա այդ հանգամանքը երկրում ֆուտբոլի զարգացման համար լուրջ խթան կարող է հանդիսանալ»,- Մոստովոյի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը: