Ալեքսանդր Մոստովոյ. Յուրա Մովսիսյանի խոսքերն ինձ զարմացրին
Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է թիմից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխված Յուրա Մովսիսյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստն ասել է, թե «ինչքան շատ էի հաջողության հասնում, այնքան վերաբերմունք իմ հանդեպ վատանում էր»:
«Այդ խոսքերն ինձ զարմացրին: Մինչև վերջ էլ պարզ չդարձավ, թե ինչ եղավ նրա հետ «Սպարտակում»: Նա եկավ «Կրասնոդարից» ու միանգամից սկսեց գոլեր խփել: Իսկ հետո՞: Հանգստացավ, կանգ առավ, վերածվեց միջակ խաղացողի: Վերջում էլ կորցրեց տեղը հիմնական կազմում: Հնարավոր է, այստեղ իր դերը աղացին վնասվածքները: Սակայն նա այդպես էլ ի ր կրասնոդարյան մակարդակին չհասավ:
Սրա համար նա առաջին հերթին իրեն պետք է մեղադրի: Սկզբից նա մրցակիցներ չուներ, սակայն երբ թիմում նոր խաղացողներ հայտնվեցին, նա դադարեց խաղալ», ասել է Մոստովոյը: