211652_close_icon
views-count4286 դիտում article-date 22:25 04-03-2014

Երևանում վթարի է ենթարկվել մաքսայինի աշխատակիցը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր` մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 00:20-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցից 300 մետր դեպի Նոր Գաջի գործարան տանող ճանապարհին Երևան քաղաքի Վարդաշեն 9 փողոցի բնակիչ 28-ամյա Արմեն Հովսեփյանը, իր կողմից վարած ВАЗ 2110 մակնիշի 26 QQ 666 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է քարին և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովսեփյանը, ով աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հատուկ բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր