211652_close_icon
views-count2810 դիտում article-date 09:30 05-03-2014

Ցմահ ազատազրկված դատապարտյալի ինքնասպան եղած աղջիկը հաղորդագրություն է գրել եղբորը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ինքնասպան եղած Սյուզաննայի հարսը՝ Աննան, պատմեց, որ նա դեպքի օրը արթնացել է վաղ առավոտյան՝ 8:00-ի սահմաններում և գնացել պետքարան, ապա՝ դուրս եկել տանից. «Ավելի ուշ ամուսնուս հեռախոսին հաղորդագրություն եկավ։ Բացեցի նամակը, տեսա Սյուզին է գրել։ Ամուսինս քնած էր, շտապեցի նրան ասել, թե բացիր նամակը. Սյուզին է գրել։ Բացեցինք ու տեսանք. «Ներիր ինձ եղբայր, ես շատ սխալներ եմ գործել ու ունեմ երկու տարբերակ՝ կա՛մ հեռանամ Գորիսից, կա՛մ գնամ մամայիս մոտ։ Ընտրում եմ երկրորդ տարբերակը»»։ Մեր զրուցակցի պատմելով՝ այս հաղորդագրությունը կարդալուց հետո ինքը և իր ամուսինը՝ Ֆելիքսը, դուրս են վազել փողոց, ամեն մեկը տարբեր ուղղություններով։ «Իմ երկու երեխաներին, որոնցից մեկը 4, իսկ մյուսը 6 տարեկան են, թողել ենք տանը մենակ ու վազել։ Անգամ գնացել եմ սկեսուրիս գերեզման»,– պատմեց Աննան՝ հավելելով թե ավելի ուշ Սյուզաննային գտել են «Թանգու ձոր» կոչվող տարածքում։ Աննայի խոսքով՝ 9 տարեկան հասակում Սյուզաննան գլխի վիրահատության է ենթարկվել. «Շատ ուշադիր էինք նրա նկատմամբ։ Սկեսուրիս մահից հետո ես ու ամուսինս ամեն ինչ անում էինք իր համար՝ հաշվի առնելով, որ մայրը մահացած է, իսկ հայրը ցմահ ազատազրկված։ Լինում էին դեպքեր, երբ նա չպետք է, օրինակ, նման բան աներ, ասում էինք՝ ոչինչ երեխա է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր