Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով դուբլի հեղինակ է դարձել Կամերունի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ, դարձել է իր ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել է իր 49-րդ գոլը և այդպիսով գերազանցել է Պեդրու Պաուլետայի ցուցանիշը, որը կազմում էր 47 գոլ: