Հայտնի է դարձել «Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման օրը
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի` «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին:
Գերմանիայի ֆուտբոլային լիգան եվրագավաթային հանդիպումների խաղացանկի հետ պայմանավորված փոփոխություններ է կատարել նաև Բունդեսլիգայի 29-րդ և 30-րդ տուրի հանդիպումների խաղացանկերում:
Հիշեցնենք, որ 13-րդ տուրի` «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը ավարտվել էր մյունխենցիների 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով: