211652_close_icon
views-count9771 դիտում article-date 22:59 06-03-2014

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. կան վիրավորներ այդ թվում ժամկետային զինծառայող

Այսօր՝ մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 14/2 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 77 TL 777 համարանիշի, 40-ամյա Կարեն Աբգարյանի վարած Toyota մակնիշի 77 UD 774 համարանիշի և 49-ամյա Նորայր Փիլոյանի վարած Volkswagen մակնիշի 32 ՕL 442 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ն. Փիլոյանն ու Nissan -ի ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Ռոման Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Ռ. Մնացականյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ժամկետային զինծառայող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր