211652_close_icon
views-count68495 դիտում article-date 16:45 13-01-2014

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության հարևանությամբ

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 UL 489 համարանիշի, 31-ամյա Արամ Մանուկյանի վարած BMW մակնիշի 80 OO 090 համարանիշի և 32-ամյա Էդգար Խամոյանի վարած Opel Vectra մակինիշի 11 ԼԼ 412 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի և ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությանը պարզում է վիրավորի և ВАЗ 21 06 ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր