2016 դիտում
12:36 07-03-2014
Հենրիխ Մխիթարյանը չի բացառել «Լիվերպուլ» տեղափոխվելու տարբերակը
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել, որ հետագայում կարող է իր կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է tribalfootball.com-ը:
Հիշեցնենք, որ նախորդ ամռան ընթացքում հայ կիսապաշտպանը 27,5 մլն եվրոյի դիմաց «Շախտյոր»-ից տեղափոխվեց «Բորուսիա»: Այդ ժամանակ խոսակցություններ էին պտտվում, որ գերմանական ակումբը կարողացավ ֆուտբոլիստի համար պայքարում հաղթել «Լիվերպուլ»-ին, որը նույնպես մոտ էր Մխիթարյանին ձեռք բերելուն:
«Իհարկե, ես գիտեմ, որ ինձ ցանկանում էր ձեռք բերել նաև «Լիվերպուլ»-ը, սակայն ներկայումս գտնվում եմ Դորտմունդում եմ, որտեղ շատ երջանիկ եմ: Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս այդ թիմի կազմում: Տեսնում եմ ինձ արդյո՞ք «Լիվերպուլ»-ում: Այդ առումով ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ չէ, որ ինձանից է կախված: Կյանքում ամեն ինչ հնարավոր է»,-ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
5408 դիտում
17:20 06-09-2019
Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխվելու պատճառների մասին
1876 դիտում
16:24 19-11-2014
Մեսսին չի բացառել «Բարսելոնա»-ից հեռանալու տարբերակը
2589 դիտում
14:54 17-03-2017
ԱՄՆ-ի պետքարտուղարը չի բացառել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը
Այս բաժնից
1498 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1783 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը