5411 դիտում
17:20 06-09-2019
Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխվելու պատճառների մասին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Արսենալից» «Ռոմա» տեղափոխվելու պատճառներին:
«Չէի ասի, թե չէի հարմարվում անգլիական ֆուտբոլին, բայց ինչ-որ առումով մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ, բայց հետո մարզչական փոփոխություն եղավ, երևի իմ խաղային փիլիսոփայությունը չէր համընկնում Էմերիի փիլիսոփայության հետ, ամեն դեպքում ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է:
Կարևորը՝ ես իմ երազանքին հասել եմ, միշտ երազել եմ Անգլիայում խաղալ, ու կատարել եմ այդ երազանքս: Հիմա արդեն տրամադրվելու եմ «Ռոմայի» հանդիպումներին:
Եղել է հետաքրքրություն այլ ակումբների կողմից, բայց որևէ հստակություն չի եղել: Երևի՝ «Ռոման» ամենակոնկրետն էր, իրենց ցանկությունն ավելի մեծ էր, որ ես խաղայի իրենց թիմում, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այդ թիմում»:
Նմանատիպ նյութեր
2016 դիտում
12:36 07-03-2014
Հենրիխ Մխիթարյանը չի բացառել «Լիվերպուլ» տեղափոխվելու տարբերակը
6250 դիտում
19:30 08-01-2019
Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»
1204 դիտում
23:59 23-11-2020
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն խաղացող
Այս բաժնից
2170 դիտում
22:11 13-10-2024
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն
1525 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1879 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր