211652_close_icon
views-count883 դիտում article-date 14:51 07-03-2014

Ոստիկանները պարզեցին իրողությունը

Մարտի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Էրիկ Խ.-ն և 1993 թ. ծնված Գարիկ Ա.-ն: Նրանք հիվանդանոցում հայտարարել էին, որ Հ. Ներսիսյան փողոցի թիվ 10 շենքի շքամուտքում վայր են ընկել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 18.00-ին, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 շենքի հարևանությամբ գտնվող նորակառույց ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Խ.-ի, Գարիկ Ա.-ի և 1993 թ. ծնված Սոս Ա.-ի ու վերջինիս երկու ընկերների միջև: Սոս Ա.-ն փայտով մի քանի անգամ հարվածել է Գարիկ Ա.-ի գլխին, իսկ քաշքշուկի ժամանակ Էրիկ Խ.-ն փորձել է բաժանել, որի ընթացքում ձեռքն անկանոն շարժելու հետևանքով դուրս է ընկել տեղից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր