211652_close_icon
views-count1459 դիտում article-date 14:44 07-03-2014

Ինտերպոլը Ուկրաինայից Յանուկովիչի ձերբակալման հարցում է ստացել

Ինտերպոլը Ուկրաինայի կողմից նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու հարցում է ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։ «Մարտի 5֊ին Լիոնում Ինտերպոլի գլխավոր գրասենյակը Ուկրաինայի իշխանությունների կողմից սպանության և պաշտոնի չարաշահման մեղադրանքի համար Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցում է ստացել»,֊ ասվում է Ինտերպոլի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 22֊ին իշխանափոխություն է տեղի ունեցել, որն իր մեջ պետական հեղաշրջման տարրեր է պարուանկում։ Գերագույն ռադան նախագահի պաշտոնից հեռացրել է Վիկտոր Յանուկովիչին, փոփոխել է սահմադրությունը, բանտից ազատել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին։ Մինչ մայիսի 25֊ին կայանալիք նախագահական ընտրությունները պետության ղեկավարի պարտականությունները ստանձնել է ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը։

Նմանատիպ նյութեր