1640 դիտում
19:15 19-07-2014
Ինտերպոլը և Եվրոպոլը կօգնեն պարզել մալազիական Boeing-ի զոհերի ինքնությունը
Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով Ինտերպոլը կօգնի պարզել մալազիական Boeing-777-ի աղետի զոհերի ինքնությունը:
«Թիմում ընդգրկվելու են աղետների զոհերի հարցերով փորձագետներ և անհայտ կորածների միջազգային կոմիտեի 1 ներկայացուցիչ»,-նշված է Ինտերպոլի պաշտոնական կայքում: Նրանց կմիանա Եվրոպոլի առնվազն 1 փորձագետ:
«Եվրոպոլն ակտիվորեն կօգնի Ինտերպոլին: Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի օգտակար լինենք այդ սարսափելի դեպքից հետո տարվող աշխատանքներին: «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի վթարի անմեղ զոհերի ընտանիքները շատ հարցեր ունեն, որոնց պատասխանները դեռ չկան»,-մեջբերվում են Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենրայթի խոսքերը:
Առաջիկա 48 ժամերի ընթացքում Եվրոպոլի և Ինտերպոլի փորձագետները կժամանեն վթարի վայր:
Նմանատիպ նյութեր
6438 դիտում
23:18 17-07-2014
Մալազիական Boeing ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայում. կա 295 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
1478 դիտում
11:33 18-07-2014
Մալազիական Boeing֊ի կործանման մեղավորները ահաբեկիչներն են․ Պորոշենկո
1572 դիտում
16:39 19-07-2014
Վաղը Կիև կմեկնի բրիտանացի փորձագետների 6 հոգանոց խումբը՝ ուսումնասիրելու մալազիական Boeing-777-ի կործանումը
Այս բաժնից
1789 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
940 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
865 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին