211652_close_icon
views-count3079 դիտում article-date 15:24 07-03-2014

Կիևում «մայդանցիները» գրավել են Ռուսաստանի դեսպանատունը

«Մայդանի ինքնապաշտպանական ուժերի» ներկայացուցիչները իրենց պահպանության տակ են վերցրել Կիևում գտնվող ՌԴ֊ի դեսպանության շենքը։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ֊ները։ Նշվում է, որ ակտիվիստները հանդես են գալիս ռուսական բանակի Ղրիմ ներխուժելու դեմ։ Նշենք, որ անցյալ շաբաթ հարյուրավոր կիևցիներ շրջափակել էին Ռուսաստանի դեսպանատան շենքը՝ պահանջելով Ուկրաինայի տարածքում դադարեցնել ագրեսիան։ Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի անդամների հետ ժողով է անցկացրել։ Ըստ նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովի խոսքերի, ժողովի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Նմանատիպ նյութեր