211652_close_icon
views-count1242 դիտում article-date 20:25 07-03-2014

«Բորուսիա»-ն չի պատրաստվում խոնարհվել «Բավարիա»-ի առջև. Սեբաստիան Կեհլ

Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կեհլը կարծում է, որ իր թիմը ի զորու չէ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում հասնել առաջատար «Բավարիա»-ին: Առաջնության ավարտից 11 տուր առաջ «Բավարիա»-ն երկրորդ տեղը զբաղեցնող «Բորուսիա»-ին գերազանցում է 20 միավորով: « «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում այլ մակարդակի թիմ է: Սակայն մենք չենք պատրաստվում անձնատուր լինել և խոնարհվել նրանց առաջ: Ցանկացած խաղում կարելի է նրանց խաղում թույլ կողմեր գտնել:Մրցաշրջանը երկրորդ տեղում ավարտելու համար մեզ անհրաժեշը է կայուն հանդես գալ: Մենք արդեն բազմաթիվ միավորներ ենք կորցրել»,-ասել է Կեհլը:

Նմանատիպ նյութեր