211652_close_icon
views-count2997 դիտում article-date 12:43 12-06-2014

Ռոնալդինյոյի նմանակը խոնարհվել է Մեսսիի առջև. ֆոտո

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի նմանակը` Ռոբինսոն Օլիվեյրան Արգենտինայի հավաքականի մարզման ժամանակ խաղադաշտ է ներխուժել և խոնարհվել է Լիոնել Մեսսիի առջև: Ռոնալդինյոյի նմանակի խոսքերով Մեսսին իրեն սկզբում ընդունել է իսկական Ռոնդլադինյոյի տեղը: « Մեսսին ինձ տեսնելով շատ զարմացավ: Նա մտածեց, որ ես իսկապես իսկական Ռոնալդինյոն եմ: Լիոնելը ասաց, որ իրեն տեսնելու համար ինձ պարտադիր չէ ներխուժել մարզադաշտ: Երբ նա ձեռքս սեղմեց, ես միանգամից խոնարհվեցի նրա առջև: Այդ պահը շատ էմոցիոնալ ստացվեց: Ես իսկապես նման բան չէի ծրագրավորել: Պարզապես հասկացա, որ դա իմ միակ շանսն է մեսսին տեսնելու համար»,-ասել է Օլիվեյրան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր