1383 դիտում
23:45 07-03-2014
Գլխավոր գյուղատնտեսը Լոռու մարզում էր. տեսանյութ
Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան առաջիկայում կգործարկվի: Թռչնանոցի շինարարությունը մեկնարկել է անցած տարի, 80 տոկոսով աշխատանքներն ավարտված են: Ֆաբիկան ոչ միայն անհրաժեշտ թռչնամիս և հավկիթի կապահովի մարզի համար, այլ նաև` կկրճատի գործազրկության մակարդակը:
Գյուղատնտեսության նախարարը համոզված է, որ Սպիտակի թռչնաֆաբրիկայի կառուցումն անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության համար: Արմնյուզի հարցին, թե ինչո՞ւ է նոր ֆաբրիկա կառուցվում, եթե Ստեփանավանում ժամանակակից սարքավորումներով հագեցած ֆաբրիկան մեկ տարուց ավելի է պարապուրդի է մատնված, Գյուղնախարարը պատասխանում է:
Գլխավոր գյուղատնտեսի հաջորդ կանգառը Վանաձորի «Թալգրիգ» ընկերություն է: Նորաստեղծ այս ընկերությունում արդեն գործում է ցորենի ներմուծման և ալյուրի, մակարոնեղենի, հրուշակեղենի, լավաշի մեկ արտադրամաս: Գործարանի տնօրինությունը նախատեսում է այս տարի մեծացնել պահեստավորման հնարավորությունը: Թալգրիգը 90 աշխատակից արդեն ունի, խոստանում են ևս 210-ին ապահովել աշխատանքով:
Գյուղնախարարի այցի ավարտին մարզխորհրդի արտահերթ նիստն էր: Անցած տարի գյուղատնտեսության ոլորտում աչքի ընկած համայնքապետերը, ֆերմերները, անասնաբույժները և հողագործները Գյուղնախարարից հուշամեդալներ և պատվոգրեր ստացան:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23834]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4952 դիտում
23:40 12-09-2017
Շիրակի մարզպետարանը պարզաբանում է «Գյուղատնտեսը՝ առողջապահության վարչության պետ» վերնագրով հոդվածի վերաբերյալ
Այս բաժնից
2479 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը
1219 դիտում
23:11 31-12-2024
Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով․ Մեսրոպ Առաքելյան
1597 դիտում
22:59 31-12-2024
Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան