211652_close_icon
views-count5496 դիտում article-date 14:00 08-03-2014

Տրնդեզի օրը ամուսնու տանից սիրեկանի հետ փախած նորահարսը հայտնաբերվել է

Տրնդեզից 1 օր առաջ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում ամուսնու տանից սիրեկանի հետ փախած նորահարսը հայտնաբերվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավան գյուղի գյուղապետ Գեւորգ Գալստյանը: Նորահարսը Ավանից էր Ագարակավան հարս գնացել: Գյուղապետը փոխանցեց, որ աղջիկը հիմա իր հայրական տանն է եւ այլեւս ամուսնու հետ չի ապրում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ SHAMSHYAN.com-ին հայտնի է դարձել, որ Արագածոտնի մարզում զավեշտալի եւ արկածային դեպք է արձանագրվել: Նոր տարուց առաջ աղջկան ամուսնացրած Ավան գյուղից մի ընտանիք գնացել էր Ագարակավան՝ աղջկա Տրնդեզը շնորհավորելու, եւ պարզվել էր, որ 1 օր առաջ իրենց աղջիկը մեկ այլ տղայի հետ ամուսնու տնից փախել է: Այս տեղեկությունը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին նաեւ Արագածոտնի մարզի Ավան գյուղի գյուղապետ Գեւորգ Գալստյանը եւ Ագարակավան գյուղի գյուղապետ Խորեն Կիրակոսյանը: Ավանի գյուղի բնակիչները պատմել էին, որ հարսը` Լաուրա Հակոբյանը, իրենց գյուղից է եղել եւ ամուսնացել է Նոր տարուց առաջ, ինչպես նաեւ հավատացրին, որ նրան ստիպողաբար չեն ամուսնացրել, այլ այդ քայլին նա ինքնակամ է գնացել: Ագարակավանի գյուղապետ Խորեն Կիրակոսյանն էլ ասել էր, որ փեսացուն՝ 34-ամյա Հարություն Ղազարյանը, իրենց գյուղից է: «Բայց Տրնդեզից մեկ օր առաջ աղջիկը մեկ այլ տղայի հետ փախել է ամուսնու տնից: Անգամ աղջկա ծնողները եկել են աղջկա Տրնդեզին եւ պարզել, որ իրենց աղջիկը մեկ այլ տղայի հետ փախել է ու անհարմար իրավիճակի մեջ հայտնվել»,- նշել էր գյուղապետը եւ ավելացրեց, որ փախուստի դիմած հարսի ծնողները դիմել են ոստիկանություն՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր