211652_close_icon
views-count1332 դիտում article-date 15:44 08-03-2014

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տոնական միջոցառումներ են անցկացվում. ֆոտոշարք

Մայրաքաղաքում Մարտի 8-ի տոնական միջոցառումները, ինչպես բոլոր միջոցառումների դեպքում, արդեն ավանդույթ է դարձել, մեկնարկել են դեռևս նախատոնական օրերին։ Երևանի բոլոր վարչական շրջաններում բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվել՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ բարեմաղթանքներն ու նվերները երևանաբնակ կանանց հանձնելու համար։ Էրեբունի վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների աշխատակից կանանց վարչական շրջանի աշխատակազմը հրավիրել էր Էրեբունու մշակութային պալատում դիտելու Նարեկ Դուրյանի «Սելավի» ներկայացումը։ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքում մարտի 7-ից ապրիլի 7-ը ցուցադրվելու է վարչական շրջանում բնակվող նկարչուհիների աշխատանքներից կազմված ցուցահանդես. այս տարի մեկամսյա ցուցահանդեսին մասնակցում են հատկապես ամենաերիտասարդ նկարչուհիները։ Կանանց միջազգային օրվա առթիվ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցել են վարչական շրջանում գործող կրթական և մշակութային հաստատությունների կին տնօրենները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների կին ղեկավարները: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է միջոցառմանը մասնակից կանանց՝ հատկանշելով կանանց բարձր և ուրույն դերն ու մասնակցությունը մի շարք ոլորտներում, վարչական շրջանի զարգացմանն ուղղված աշխատանքներում: Միջոցառմանը ներկա կանանց հանձնել է վարչական շրջանի շնորհավորական բացիկներն ու ծաղիկներ։ Շենգավիթ վարչական շրջանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ամենակրտսեր սաները իրենց առաջին բեմելն են նվիրել միջոցառմանը հրավրված կանանց։ Ներկայացման ավարտին բոլոր հյուրերն ստացել են ծաղիկներ։ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքում ևս ընդունելության են հրավրվել վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների աշխատակցուհիները, ինչպես նաև վարչական շրջանում բնակվող հաղորդավարուհիները, լրագրողները։ Վարչական շրջանի աշխատակազմի անունից նաև ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստացել վարչական շրջանի կին դատավորները, դատախազը, նոտարը, դատաիրավական համակարգի աշխատակցուհիները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր