211652_close_icon
views-count2183 դիտում article-date 16:01 08-03-2014

«Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կանանց ծաղիկներով և շնորհավորական բացիկներով են դիմավորում. ֆոտոշարք

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումների շարքում հետաքրքիր անակնկալ է մատուցվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան ժամանող բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց հյուրերին դիմավորող կանանց բաժանվել են ծաղիկներ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ շնորհավորական բացիկներ: Հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հաճելիորեն զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով և շնորհակալություն են հայտնել նման վերաբերմունքի և ուշադրության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր