1714 դիտում
23:59 08-03-2014
Մարտի 8-ի տոնական միջոցառումներն ամփոփվել են Կարապի լճի շրջակայքում. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներն ամփոփվել են Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպված տոնական կարաոկեով:
«Տղամարդիկ կանանց համար» խորագրով միջոցառմանը մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ երգողներ, այնպես էլ բոլոր այն տղամարդիկ, նաև կանայք, ովքեր ցանկություն են ունեցել իրենց կատարումներով, յուրօրինակ ձևով շնորհավորել իրենց սիրելի կանանց, մայրերին և քույրերին:
Երգերի ընտրությունը ևս վերապահվել է կատարողներին:
Ամփոփելով և օրվա տպավորությունները հայտնելով՝ կանայք չեն թաքցրել իրենց հիացմունքն ու նշել, որ օրն իսկապես տոնական է եղել վարչական բոլոր շրջանաներում կազմակերպված տարատեսակ միջոցառումներով և հույս են հայտնել, որ հաջորդ մարտի 8-ը ևս Երևանի քաղաքապետարանը կդարձնի անակնկալներով լի անմոռանալի օր:
Տոնական կարաոկեն շաունակվել է մինչև ուշ երեկո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
11:58 14-01-2016
Երևանում Ամանորյա միջոցառումներն ամփոփվել են տոնական համերգով
1581 դիտում
16:42 09-07-2016
Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիր
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը