Պրեմիեր Լիգա. «Չելսի»-ն ջախջախեց «Տոտենհեմ»-ին. տեսանյութ
«Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի` «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը: Ժոզե Մոուրինյոյի սաները համոզիչ հաղթանակ տարան լոնդոնյան դերբիում: 56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սամուել Էտո'Օ-ն: Չորս րոպե անց մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին և կանոնների խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց Յունես Կաբուլին: 11 մետրանոց նշակետին մոտեցավ Էդեն Ազարը և դիպուկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը Խաղավերջում Դեմբա Բան, ևս երկու անգամ գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը և ձևակերպց հանդիպման վերջնական հաշիվը:
«Չելսի» - «Տոտենհեմ»`4:0
Գոլեր` Էտո'Օ 56', Ազար 60' (11մ), Բա 88’, 89’