211652_close_icon
views-count1492 դիտում article-date 13:54 10-03-2014

Ղրիմի թաթարներին նախարարական պաշտոններ են առաջարկել

Ղրիմի նախարարների միության նախագահ Սերգեյ Ակսյոնովը Ղրիմի թաթարներին առաջարկել է ներգրավվել պետական իշխանության համակարգերում։ Նրանց առաջարկվել է փոխվարչապետի, 2 նախարարական պարտֆելներ և բարձրաստիճան պաշտոններ այլ գերատեսչություններում։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։ «Մենք Ղրիմի թաթարներին առաջարկել ենք փոխվարչապետի, 2 նախարարական պարտֆելներ և պաշտոններ՝ յուրաքանչյուր ուժային կառույցում»,֊ ասել է Ակսյոնովը։ Հիշեցնենք, որ մարտի 16֊ին Ղրիմի կարգավիճակի պահով հանրաքվե կանցկացվի։

Նմանատիպ նյութեր