211652_close_icon

Էդգար Մանուչարյանը ամեն ինչով զբաղվում է, բացի ֆուտբոլից. Ռուբեն Հայրապետյան

views-count3600 դիտում article-date 15:31 10-03-2014
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում հանդիպել են լրագրողների հետ: Մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահը պատասխանել է այն հարցին, թե ինչի համար վերջին ժամանակում ազգային հավաքական չի հրավիրվում «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը: « Էդգար Մանուչարյանը լավ մարզավիճակում չի գտնվում, որովհետև ամեն ինչով զբաղվում է, բացի ֆուտբոլից: Ժամանակին, երբ ես նրան քննադատեցի, դուք պաշտպանեցիք նրան: Դուք եք մեղավոր, որ Մանուչարյանը այդպիսին դարձավ: Տեսեք, թե քանի խաղ է նա խաղացել «Ուրալ»-ի կազմում: Իսկ ներկայումս հանդես է գալիս «Ուրալ»-ի փոխարինողների կազմում»,- ասել է Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր