Ինչով են զբաղվում Իսլանդիայի ոստիկանները, երբ երկրում հանցագործների թիվը նվազագույնն է. ֆոտոշարք
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի ոստիկանությունն աշխատում է ոչ մնացած երկրների ոստիկանության նման: Բանն այն է, որ այդ երկրում հանցագործությունների թիվն ամենաքիչն է աշխարհում:
Ռեյկյավիկի բնակչությունը մոտ 120.000 է, սակայն ոստիկանության Instagram-ի էջի հետևորդները ավելի քան 134.000 են: Կարելի է վստահորեն ասել, որ տեղական ոստիկանները հայտնի են ոչ միայն քաղաքում, այլ նաև երկրից դուրս:
Հետաքրքրական է, որ ոստիկաններն իրենց առօրյան ցուցադրում են այդ էջում հրապարակված նկարներով: Ահա թե ինչով են նրանք զբաղվում ծառայության ժամանակ, օրինակ հաճելի ժամանակ են անցկացնում երեխաների հետ և նրանց օրինակ ծառայում: