2669 դիտում
13:11 05-06-2014
«Մահ կամ ազատություն». «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել
[b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, և հայտնել, որ ամուսինը հացադուլ և ջրադուլ է սկսել.
«Ամուսինս՝ Արտակ Հակոբյանը, այսօրվանից «Արթիկ» ՔԿՀ-ում հայտարարել է օրինական կարգով հացադուլ և ջրադուլ: Այս ամենի պատճառը հանդիսանում է այն, որ ամուսնուս հաշված ամիսներ են մնում, սակայն չեն ներկայացնում վաղաժամկետ պայմանական ազատման: Ամուսինս 3-րդ կարգի հաշմանդամ է (տառապում է սուր պանկրեատիտ հիվանդությամբ): Նա բուժում էր ստանում «Արմենիա» ԲԿ-ում, սակայն սույն թվականի մայիսի 28-ին ՔԿ վարչության աշխատակիցները, ապօրինի ցուցում կատարելով, գիշերը ժամը 3-ին առևանգեցին նրան «Արմենիա» ԲԿ-ից: Այժմ ՔԿ հիմնարկի բուժանձնակազմը հրաժարվում է ամուսնուս բուժօգնություն ցուցաբերելուց՝ պատճառաբանելով, որ քրեական գործի բժշկական քարտը գողացված է: Ջրադուլի և հացադուլի պատճառը հանդիսանում են «Արթիկ» ՔԿ հիմնարկի վարչակազմը և ՔԿ վարչությունը, քանի որ միտումնավոր գողացան ամուսնուս քրեական գործի բժշկական քարտը, որպեսզի ամուսինս հետագա բուժում չստանա: Այս հանցագործության դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Ամուսնուս բան պատահելու դեպքում պատասխանատու են «Արթիկ» ՔԿՀ-ն և ՔԿ վարչությունը:
Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
16:30 10-03-2014
Շտապօգնության բժշկին ծեծելով սպանած դատապարտյալը 4 օր է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին