1784 դիտում
09:56 11-03-2014
Աղվան Հովսեփյանը պետք է հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալի՞ն․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թերևս իզուր չէր, երբ Աղվան Հովսեփյանը, թողնելով գլխավոր դատախազի պաշտոնը, փաղաքշանքով համբուրեց դատախազության դուռը։ Բանն այն է, որ երբ քննչական կոմիտեն ստեղծվի, իր համբուրած դուռը Հովսեփյանը կրկին պետք է բացի, բայց՝ մի փոքր այլ կարգավիճակով։
Ըստ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի՝ ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ «.....Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով 1) հարուցում է քրեական հետապնդում, 2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ»։
Սա նշանակում է, որ Աղվան Հովսեփյանը թղթապանակով պետք է մտնի իր նախկին աշխատասենյակ ու հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալ Գևորգ Կոստանյանին։ Մի տեսակ անպատկերացնելի է»։
Մանրամասները կարդցեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3193 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1204 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան