5950 դիտում
19:31 11-03-2014
Ձորաղբյուր համայնքում արձանագրվել է բրուցելոզ հիվանդության դեպքեր
2014 թվականի մարտի 3-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում (թվով 17) արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր (թվով 36 գլուխ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում):
ՀՀ ԱՆ մասնագետների կողմից տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն վերը նշված 17 տնտեսությունում (93 անձանց շրջանում հարցում, դիտարկում և այլն), իրականացվել է գրեթե 77 անձի արյան նմուշառում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ և նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Արձանագրվել է բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում եղել է հիվանդ կով և սպանդի է ենթարկվել: Հիվանդն առողջացումով դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո: Լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, մյուս անձանց վերջնական ախտորոշումը պարզ կլինի կրկնակի հետազոտությունների արդյունքում (քանի որ հնարավոր է բրուցելոզով վարակվածների մոտ հիվանդության զարգացման արդյունքում հակամարմինների տիտրի աճ գրանցվի):
Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն՝ բրուցելոզի կանխարգելման հարցերի վերաբերյալ:
Աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
20:54 24-03-2014
Բրուցելոզ հիվանդության դեպքեր չեն հայտանբերվել
1021 դիտում
21:34 21-04-2015
18 աշխատակիցների՝ «Բրուցելոզ» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
7406 դիտում
10:09 01-09-2017
Շիրակի մարզում բրուցելոզ կա. հիվանդ անասունի միսը վաճառվում է. 42 անձ վարակվել է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1039 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3193 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1204 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան