7397 դիտում
10:09 01-09-2017
Շիրակի մարզում բրուցելոզ կա. հիվանդ անասունի միսը վաճառվում է. 42 անձ վարակվել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 25-ին, armtimes.com-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 22-ամյա անասնապահ` Սերգեյ Սահակյանը վարակվել է բրուցելոզով: Վերջինս բժշկական օգնություն է ստանում Գյումրու հակատուրբերկուլիոզային և ինֆեկցիոն հիվանդանոցում:
Երեկ armtimes.com-ը կրկին ահազանգ ստացավ, որ օգոստոսի 29-ին բրուցելոզով վարակված մեկ այլ քաղաքացի ևս ընդունվել է Գյումրու հակատուրբերկուլիոզային և ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր տեղեկությունները հիվանդանոցից հաստատեցին՝ նշելով, որ վարակված քաղաքացին Շիրակի մարզի Հովիտ համայնքի 62-ամյա բնակիչ Սպարտակ Հովակիմյանն է:
Հովիտի գյուղապետ Ավետիկ Սերոբյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածված վիրուսի մասին տեղյակ է: Այն, ըստ գյուղապետի, Հովիտում առկա է արդեն 3 տարի: Այս տարիների ընթացքում բրուցելոզով վարակվել է արդեն 20 հովիտցի:
«Երեկ բրուցելոզով հիվանդ 4 հատ տավար ենք էլի մորթել, ինչքան լինում է, այդքան մորթում ենք»,- ասում է գյուղապետը և տեղեկացնում, որ մորթի ենթարկված կենդանու միսը հանում են վաճառքի:
Գյուղում կա 500 գլուխ խոշոր և 1500 գլուխ մանր եղջերավոր անասուն: Պարզվում է, որ այս տարիների ընթացքում ստուգումների ենթարկվել են միայն խոշորները, իսկ մանրերից արյան նմուշառում չի կատարվել: Հովիտի գյուղապետը, թեև տեղեկացրեց, որ խնդրով դիմել է գյուղատնտեսության նախարարին, որպեսզի ոչխարները ևս ստուգումների ենթարկվեն:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղից armtimes.com-ին փոխանցում են, որ այս պահին մարզում բրուցելոզով վարակված 42 անձ կա, ովքեր հիվանդությունը ձեռք են բերել 2017 թվականի մարտից մինչև այս պահն ընկած ժամանակահատվածը: Կառույցի համաճարակաբանը փոխանցում է նաև, որ հիվանդության աճը պայմանավորված է նրանով, որ տարվա այս ժամանակահատվածում շփումը կենդանիների հետ բավականին շատ է:
«Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սիմոն Պողոսյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ մարզում համաճարակ չկա, հիվանդությունը տարածված է միայն Հովիտում: Իրականացվում է համապատասխան աշխատանքներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5852 դիտում
15:05 13-05-2020
ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից
3852 դիտում
18:04 25-08-2017
Բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն. 4 անձ ձերբակալվել է
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը