211652_close_icon
views-count1532 դիտում article-date 08:46 12-03-2014

Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ է գրանցվել․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ ««ՀԺ»-ի փոխանցմամբ» ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 677 հազար 584, ինչը 2.5 տոկոսով է գերազանցում անցած տարվա նույն ցուցանիշը: Իսկ կովերի գլխաքանակի աճը մեկ տարվա ընթացքում կազմել է ընդամենը 2.1 տոկոս: Սա ուշագրավ է, քանի որ վերջին շրջանում մսի էժանացումը պայմանավորվում էր նրանով, որ անասնագլխաքանակը Հայաստանում կտրուկ աճել է: Ինչպես տեսնում ենք, դա այնքան էլ այդպես չէ»։

Նմանատիպ նյութեր