1754 դիտում
09:06 12-03-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դեռ կմնա առանց ռեկտոր. ՀԺ
«Հայկական Ժամանակը» թերթը գրում է. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դեռևս մրցույթ չի հայտարարվել, և հայտնի էլ չէ, թե երբ է հայտարարվելու: ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ մրցույթը հայտարարվում է նախարարի համապատասխան հրամանով, որը չկա:
Պետք է ենթադրել, որ ԿԳ նախարարությունը դեռևս չի կողմնորոշվել Թատերականի նոր ռեկտորի ընտրության հարցում, որովհետև որքան էլ, համաձայն կարգի, այն մրցույթով է, ռեկտորի ընտրությունը, որպես կանոն, կատարվում է «վերևներում»` նախօրոք: Այս ընթացքում շրջանառվել են թեկնածուների տարբեր անուններ, մասնավորապես` դերասան, ռեժիսոր Արմեն Էլբակյան և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյան:
Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է Արմեն Մազմանյանի մահից հետո, ով կյանքից հեռացավ հունվարի 8-ին: Առայժմ ինստիտուտն ունի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Դա ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանն է»:
Նմանատիպ նյութեր
2023 դիտում
09:23 08-02-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մոտ 70 միլիոն դրամ պարտք ունի. ՀԺ
2947 դիտում
10:49 17-04-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
2200 դիտում
09:35 18-01-2014
Արմեն Էլբակյանը կարող է դառնալ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր. ՀԺ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»