2023 դիտում
09:23 08-02-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մոտ 70 միլիոն դրամ պարտք ունի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. ««Հժ»-ն տեղեկություններ ունի, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ֆինանսական խնդիրներ կան, մասնավորապես՝ խոսքը մոտ 70 միլիոն դրամ պարտքի մասին է, այդ թվում՝ աշխատավարձերի։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ինստիտուտի դասախոսներին ընդամենը մի քանի օր առաջ վճարվել է դեկտեմբեր ամսվա աշխատավարձը։ ԵրԹԿՊԻ աշխատակազմում հաստիքացուցակն ուռճացված է, կան այսպես ասած վերստուգիչ գործառույթներով հաստիքներ, և այդ հաստիքով աշխատող անձինք ստանում են մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, այնինչ դասախոսական կազմի աշխատավարձը կրճատվել է 20-ից մինչև 40 հազար դրամով։
ԵրԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Մինասյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է կատարվում բուհում։ «Պահ-պահ-պահ, էս ի՞նչ նոր տեղեկություններ են».– 70 միլիոն դրամի մասին մեր հարցը լսելով՝ ասաց Մինասյանը՝ նշելով, որ առաջնորդվենք կառավարության հինգշաբթի օրվա որոշմամբ ինստիտուտին 71 միլիոն դրամ գումար է հատկացվել։
Կառավարությունը որպես 71 միլիոն դրամի հատկացման նպատակ նշել է ինստիտուտի ուսումնական գործընթացի բնականոն կազմակերպումը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1751 դիտում
09:06 12-03-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դեռ կմնա առանց ռեկտոր. ՀԺ
2941 դիտում
10:49 17-04-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»