Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 2-ին, ժամը 1200-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: