211652_close_icon
views-count1733 դիտում article-date 17:06 12-03-2014

Թմրամիջոց պատրաստելու պարագաներ` կիսակառույցից

Մարտի 11-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի կիսակառույցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Նաիրի Մ.-ին և 1961 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին: Նշված վայրից հայտնաբերված 9 տարաներում առկա են եղել դեղնավուն յուրահատուկ հոտով լուծույթներ, դեղահաբերի մնացորդների նմանվող զանգվածներ: Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված աղանման զանգված, ստվարաթուղթ` գորշ կարմիր նյութով, 20 մլգ ապակյա անոթ` փոշու նմանվող զանգվածով, 16 ներարկիչ, լուցկու 35 տուփ, 0.7 լ թաս: Ըստ Նաիրի Մ.-ի` հայտնաբերվածը նախատեսված է եղել թմրանյութ պատրաստելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր