211652_close_icon
views-count8530 դիտում article-date 19:20 12-03-2014

«Ժողինստիտուտի» 21-ամյա ուսանողը Mercedes-ով «Սուրմալու» տոնավաճառի մոտ վրաերթի է ենթարկել տատ ու թոռի

Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ադանայի փողոցի բնակիչ 21-ամյա Հրաչյա Քոթանջյանը, Արշակունյանց պողոտայում՝ Սուրմալու տոնավաճառի հարևանությամբ, իր կոմից վարած Mercedes մակնիշի 10 CO 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչներ 62-ամյա Կատյա Մելիքսեթյանին և 2-ամյա Նարեկ Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության կայան և օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Կ. Մելիքսեթյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Ն. Հովհաննիսյանը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ. Քոթանջյանը սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում և շտապօգնության մեքենայի հետևից գնալու ժամանակ Արշակունյաց պողոտայում Երևան Մոլ առևտրային կենտրոնի մոտ իր Mercedes-ով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության` պարզվել է, որ նա եղել է սթափ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր