1965 դիտում
22:19 12-03-2014
Ազատությունից ամենաթողություն՝ մեկ քայլ
Կարծիքի հարցը մեզ մոտ, ի թիվս այլ հարցերի, այնպես է լուծված, որ վերածվել է նախկին իրավիճակի հակադրությանը և կրկին ուղղվելու է կարոտ:
Կարծիք ունենալու իրավունք ունեն բոլորն անխտիր, մանավանդ, որ մեծավ մասամբ, մարդ կարծիք է կազմում ոչ-կամածին կերպով: Ըմբռնում է ինչ-որ առարկա կամ երևույթ և դրա հետ մեկեն ձևավորվում է հատուկ վերաբերմունք, որն էլ, տվյալ դեպքում, նույնական է կարծիքի հետ: Եվ այսպես, ո՞վ իրավունք ունի կարծիք հայտնելու. բոլորն էլ, սակայն այս պայմանների առկայությամբ. եթե կարծիք են հարցնում, եթե տվյալ ոլորտի իրավասու (կոմպետենտ) մասնագետ են, եթե երևույթը կամ առարկան, որի մասին հայտնվում է կարծիք, բաշխված է ողջ հասարակությանը (լավագույն օրինակը ներկայացվող արվեստի գործն է) և, բանականաբար, ակնկալվում է ընդունելություն կամ մերժում:
Ներկայումս, քանի որ ապրում ենք հետխորհրդային շրջան, երբ դեռ մեծ հեղինակություն են վայելում զանգվածային լրատվական միջոցները (բոլոր վեճերում առակա է «հեռուստացույցով են հայտնել» փաստարկ-արտահայտությունը), բոլոր հարցումներ ցուցադրող լրատվամիջոցները բարոյական պարտք ունեն անհատի կարծիքը հանրայնացնելու հարցում. պարտքը կայանում է ընտրողական մոտեցում ցույց տալու մեջ:
Հնուց հայտնի ճշմարտություն է, որ ամենաարագ տարածվող «մանրէները» մտքերն են: Մտքի համաճարագը երբեք արգելել չի լինում, ուրեմն չի կարելի ամեն արտահայտած կարծիք հրապարակել:
Ճարտարապետներից շատերը կարծում են, որ իրենց ոլորտում տեղի են ունենում իրողություններ, որոնք պարտադիր կերպով պահանջում են իրենց կարծիքի առկայությունը, սակայն ոչ ոք իրենց չի հարցնում: Տուրիզմի ոլորտի գործիչները նույն բողոքն են հայտնում: Նույնն են ասում բժիշկներից շատերը, հոգևորականը, զինվորը, տաքսիստը, մտավորականը…
Եվ այս ամենը գալիս է նրանից, որ երբ մեր երկրում հնարավոր դարձավ կարծիքի արտահայտումը, ոչ ոք չմտածեց այն մասին, որ մի ծայրահեղությունից շատ մեծ թափով փախչելը, ինեցիայի ուժով, հասցնելու է դրա հակադիր ծայրահեղությանը, ուր էլ, որ մենք հասանք:
Վերջապես, կարծիք հայտնելուց առաջ, հարկ է մտածել, ո՞ւմ է հետաքրքիր այն, և եթե նույնսկ հետաքրքիր է, ապա հարկ է մտածել, թե արդյոք այն ի՞նչ հետևանք է ունենալու: Մի խոսքով. կա կարծիք հայտնելու ազատություն, ուրեմն պետք է լինի ազատությանը հետևող պատասխանատվության: Հակառակ դեպքում, ազատության անվան տակ կգործառնի (որ թերևս մասամբ արդեն այդպես է շատ հարցերում) ամենաթողությունը: Կարելի է ում ինչ ցանկանալ ասել, հետո էլ «հիմնավորել»` ես այդպես եմ կարծում:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
6437 դիտում
09:35 30-05-2018
Վենդետա չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ. «Ժողովուրդ»
1792 դիտում
14:30 27-10-2014
Լուի վան Գալը մեկ քայլ առաջ է կատարել և երկու քայլ հետ. Ֆերգյուսոն
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը