6437 դիտում
09:35 30-05-2018
Վենդետա չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ և հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի:
Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռնտու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է, քան այսուայնտեղ երկրի ղեկավարի պահանջով «գումար մուծվելը», «հարց լուծելը»: Մինչ այդ, երեկ վարչապետը անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում, սուպերմարկետներում անցկացվող ստուգումներին, ասել է. «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1962 դիտում
22:19 12-03-2014
Ազատությունից ամենաթողություն՝ մեկ քայլ
7007 դիտում
11:47 19-06-2021
Նիկոլի նկատմամբ վենդետա լինելու է. Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը