211652_close_icon
views-count1473 դիտում article-date 09:16 13-03-2014

Հայաստանում նվազել է մանրածախ առևտրի շրջանառությունը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում այս տարվա հունվարին տեղի է ունեցել 124մլրդ դրամի առևտրաշրջանառություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4.6 տոկոսով: ԱՎԾ-ն նաև պարզաբանել է, որ այս տվյալները ներկայացված են ընթացիկ գներով: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2013թ. ընթացքում տեղի է ունեցել 5.8 տոկոս գնաճ, նշանակում է՝ իրականում ՀՀ ապրանքաշրջանառությունը նվազել է: Ավելին՝ նույն տրամաբանությամբ խնդրին մոտենալու դեպքում պարզվում է, որ բավականին նվազել է մանրածախ առևտրի շրջանառությունը: Ըստ ԱՎԾ հրապարակման՝ 2013թ. հունվարի համեմատ այս տարվա առաջին ամսում մանրածախ առևտրի շրջանառության ծավալները նույնն են. 0.3 տոկոսով է ավելացել: Իսկ գնաճի գործոնը հաշվի առնելով ստացվում է, որ իրականում այն 5.5 տոկոսով նվազել է: Այս ցուցանիշը տեղի է ունեցել ՀՀ բնակչության թվի և գնողականության նվազման հետևանքով»:

Նմանատիպ նյութեր